ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.09.2018 11:50
Վրաերթ
Ս.թ.սեպտեմբերի 10-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 09:40-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ, 1993թ.ծնված Հ. Բ-ն, վարելով «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 26 հասցեում տեղակայված շինության մոտ, հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1959թ.ծնված Կ. Պ-ին:
Վրաերթի հետևանքով Կ.Պ-ն ստացել է մարմնական վնասվածքներ։