ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.08.2016 17:11
Վրաերթ
Օգոստոսի 15-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ աջ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածքով, գլխի և մարմնի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Մաշտոցի փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1948թ. ծնված Հ. Հ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:20-ի սահմաններում, նույն շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Կ. Ս-ն, վարելով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Հ. Հ-ին: