ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.02.2015 17:34
Վրաերթ Րաֆֆու փողոցում
Փետրվարի 1-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Հացե գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Ն. Մ-ն, վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Րաֆֆու փողոցի թիվ 16ա տան մոտ վրաերթի է ենթարկել նույն փողոցի N տան բնակչուհի, 1952թ. ծնված Զ. Հ-ին, ինչի հետևանքով վերջինս ոտնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: