ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.01.2015 12:17
Վրաերթ. տուժողը տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 17-ին` ժամը 09:15-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1973թ. ծնված Յու. Դ-ն, վարելով իրեն պատկանող «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 13 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մուրացանի փողոցի N տան բնակչուհի, 1938թ. ծնված Ս. Ս-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: