ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.12.2018 10:55
Վրաերթ Շուշիում
Ս.թ.դեկտեմբերի 14-ին ժամը 09:50-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ,1994թ.ծնված Թ. Հ-ն վարելով իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցում տեղակայված Խ. Աբովյանի անվան հիմնական հոսքային դպրոցի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Շուշի քաղաքի բնակիչ, 2011թ.ծնված Դ. Ու-ին ։
Վրաերթի հետևանքով Դ.Ու-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է« Արևիկ» մանկական բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: