ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.08.2014 12:38
Վրաերթ Մ.Մաշտոցի փողոցում
Օգոստոսի 6-ին Հանրապետական բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ դեմքի քերծվածքներով և ձախ ձեռքի վնասվածքով բուժօգնության է դիմել Հեքիմյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակչուհի, 1983թ. ծնված Ն. Բ-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22:30-ի սահմաններում, Ն. Բ-ին Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի փողոցի թիվ 5 շենքի դիմացի ճանապարհահատվածում «ՎԱԶ -21012» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հեքիմյան փողոցի թիվ 14 շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Մ. Հ-ն: