ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.11.2018 11:38
Վրաերթ մայրաքաղաքում
Ս.թ.նոյեմբերի 12-ին ժամը 18:30-ի սահմաններում Հադրութի շրջանի բնակիչ 1995թ.ծնված Յ.Մ-ն վարելով իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 26 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մարտունու շրջանի բնակչուհի, 1975թ.ծնված Ռ. Ա-ին։
Վրաերթի հետևանքով Ռ.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: