ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.10.2015 16:40
Վրաերթ՝ մայրաքաղաքի Մամիկոնյան փողոցում
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21:05-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ կոնքազդրային հոդի սալջարդ վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Գարեգին Նժդեհի փողոցի N տան բնակիչ, 1970թ. ծնված Ն. Գ-ն:
Պարզվել է, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Իսրայել Օրու փողոցի N տան բնակիչ, 1994թ. ծնված Գ. Ա-ն, վարելով «Նիսսան Մարչ» ավտոմեքենան, Մամիկոնյան փողոցի թիվ 17 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ն. Գ-ին: