ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.08.2017 14:58
Վրաերթ` մահվան ելքով
Օգոստոսի 1-ին ժամը 21:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1986թ. ծնված Վ.Բ-ն, վարելով «Ֆոլկսվագեն Գոլֆ» ավտոմեքենան, Մ.Մաշտոց փողոցի թիվ 4 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի 1939թ. ծնված Է.Շ-ին, ով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ օգոստոսի 2-ին ժամը 06:50-ին մահացել է: