ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.02.2015 18:21
Վրաերթ Հեքիմյան փողոցում
Փետրվարի 14-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ոտքի քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հեքիմյան փողոցի թիվ 12 շենքի N բնակարանի բնակչուհի, 2001թ. ծնված Է. Խ-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 18:55-ի սահմաններում, նույն փողոցի թիվ 3վ շենքի N բնակարանի բնակիչ, 1980թ. ծնված Ա. Ա-ն, վարելով «ՎԱԶ-21099» ավտոմեքենան, Հեքիմյան փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Է. Խ-ին: