ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.07.2014 16:09
Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է
Հուլիսի 12-ին հաղորդվել էր անհայտ անձի կողմից «Օպել Վեկտրա» մակնիշի չպարզված համարանիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 2007թ. ծնված Ա. Ա-ին վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից հեռանալու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 11-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Հեքիմյան փողոցի թիվ 4 շենքի մոտ Ա. Ա-ին «Օպել Վեկտրա» 25 ՍՕ 950 ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Շուշի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 23 շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Վ. Ս-ն: