ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.01.2015 12:28
Վրաերթ Կամոյի փողոցում
Հունվարի 12-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ քթոսկրի բաց կոտրվածքով բուժօգնության է դիմել Թումանյան փողոցի թիվ 13 շենքի N բնակարանի բնակիչ, 2000թ. ծնված Ռ. Ք-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի բնակիչ, 1980թ. ծնված Մ. Ղ-ն, վարելով «Սատուրն» ավտոմեքենան, Կամոյի փողոցի թիվ 18 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ռ. Ք-ին: