ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.07.2014 11:08
Վրաերթ` Բաղրամյան փողոցում
Հուլիսի 15-ին Հանրապետական բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի փափուկ հյուսվածքների և ծնկահոդի սալջարդ հեմատոմայով բուժօգնության է դիմել Ստեփգէսի փողոցի N տան բնակչուհի, 1995թ. ծնված Ս. Ս-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Վ. Ա-ն, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, Բաղրամյան փողոցի թիվ 50 տան մոտ վրաերթի է ենթարկել Ս. Ս-ին: