ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.12.2014 17:06
Վրաերթ, բախում
Դեկտեմբերի 26֊ին` ժամը 12:05-ի սահմաններում, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Ա. Ա-ն իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի Կրուգավայա փողոցի N տան բնակիչ, 1944թ. ծնված Պ. Հ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն:
****
Դեկտեմբերի 25-ին` ժամը 23:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Թևոսյան փողոցի N տան բնակիչ, 1987թ. ծնված Վ. Ա-ն, վարելով «Մոսկվիչ ԻԺ-2717220» ավտոմեքենան, Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին բախվել է երթևեկելի մասի ձախ կողմում կայանված «ՎԱԶ-2109» ավտոմեքենային և ստացած վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց: