ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.07.2020 12:38
Վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է դրամական միջոցներին
Հուլիսի 27-ին մայրաքաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ 2020թ.հունիսի 23-ին ժամը 15:00-ին Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց 4 հասցեում տեղակայված տերմինալի միջոցով ընդհանուր 140.000 դրամ գումար է ուղարկել ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի, 1996թ.ծնված Մ. Ա.-ին Երևան քաղաքից բազմոց և բազկաթոռ գնելու նպատակով, սակայն վերջինս խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տիրանալով Ա. Ա.-ի դրամական միջոցներին, չի կատարել պայմանավորվածությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: