ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.09.2019 16:23
Վստահությունը չարաշահելու եղանակով գումար է վերցրել և մի մասը չի վերադարձրել
Սեպտեմբերի 9-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1980թ. ծնված Ի. Գ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն մասին, որ 2009թ-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1974թ. ծնված Ֆ. Խ.-ն իր վստահությունը չարաշահելու եղանակով խաբեությամբ վերցրել է 480.000 ՀՀ դրամ, որից 90.000 ՀՀ դրամը վերադարձրել է, իսկ մնացած 390.000 ՀՀ դրամը չի վերադարձրել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: