ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.08.2014 16:17
Վիճաբանությունը դադարեցնելու փորձն ավարտվել է մարմնական վնասվածքներով
Օգոստոսի 22-ին Հանրապետական բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Տոլստոյի փողոցի N տան բնակիչ, 1970թ. ծնված Դ. Լ-ն, Բաբաջանյան փողոցի N տան բնակչուհի, 1960թ. ծնված Դ.Մ-ն և ՌԴ Մոսկվա քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված Լ. Մ-ն:
Պարզվել է, որ նշված անձինք վնասվածքները ստացել են նույն օրը` ժամը 17:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասի թիվ 2 հասցեում տեղակայված «Զեբեստ» հանգստի գոտում Օվյան փողոցի N տան բնակիչ, 1984թ. ծնված Հ. Ա-ի, Նալբանդյան փողոցի N տան բնակիչ, 1987թ. ծնված Ս. Հ-ի, Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Ի. Մ-ի, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչներ, 1985թ. ծնված Դ. Դ-ի ու Ս. Դ-ի և Մարտունու փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Մ. Պ-ի, Պարույր Սևակի փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Կ. Ա-ի, Զորգե փողոցի N տան բնակիչներ, 1989թ. ծնված Լ. Մ-ի ու Ա. Մ-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ, երբ փորձել են միջամտել և դադարեցնել վեճը: