ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.08.2019 13:12
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՀԱՆՋԸ ՎԵՐԱՃԵԼ Է ՎԵՃԱԿՌՎԻ
Ս.թ օգոստոսի 10-ին ժամը 00։ 10-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային գումարտակի ծառայողը փորձել էր կանխել մայրաքաղաքի «Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 1990թ ծնվածներ` Յ.Գ-ի և Լ.Ա-ի, ինչպես նաև Շուշի քաղաքի բնակիչ, 1985թ ծնված Բ.Պ-ի միջև տեղի ունեցող վիճաբանությունը, որին ի պատասխան վերջիններս, ինչպես նաև Շուշի քաղաքի բնակիչ, 2002թ ծնված Ռ.Պ-ն վեճակռվի մեջ են մտել ոստիկանության ծառայողի հետ։ Վեճակռվի ընթացքում կողմերը անցենզուր հայհոյանքներ և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար։
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։