Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

01.07.2020 12:12

Վիճաբանություն՝Քաշաթաղի շրջանում

Հունիսի 30-ին, ժամը 21:30-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանի ԱԻ բաժնից ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք վիճաբանության մեջ են մտել Որոտան-Տիգրանավան ավտոճանապարհի խաչմերուկում հերթապահություն իրականացնող ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի ծառայողների հետ և ծեծի ենթարկել նրանց։
Ստուգմամբ պարզվել է, որ հունիսի 30-ին, ժամը 21:30-ի սահմաններում Որոտան-Տիգրանավան ավտոճանապարհի խաչմերուկում, ՀՀ Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի բնակիչներ՝ 1978թ.ծնված Ս.Մ.-ն և 1987թ.ծնված Տ. Մ.-ն և ևս չորս անձինք (տվյալները ճշտվում են) վիճաբանության մեջ են մտել տեղում ծառայություն իրականացնող ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանի ԱԻ բաժնի հրշեջ, Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Մ. Կ.-ի հետ, որի ընթացքում հայհոյանքներ հնչեցնելով հարվածներ են հասցրել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ս. Մ.-ն և Տ. Մ.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված 4 անձանց ինքնությունը պարզելու և բերման ենթարկելու ուղղությամբ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: