ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2019 11:18
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Ս.թ.սեպտեմբերի 2-ին Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 1990թ.ծնված Ա. Գ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն,որ ս.թ. սեպտեմբերի 1-ին ժամը 20:10-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում վիճաբանություն է առաջացել իր և նույն շրջանի բնակչուհի, 1975թ.ծնված Ա. Մ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: