ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.07.2020 13:37
Վիճաբանություն՝Ստեփանակերտում
Հունիսի 30-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1962թ.ծնված Կ. Ս.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ մայրաքաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Ս. Պ.-ն ներկայացել է իր տուն և վիճաբանության մեջ մտել իր և ընտանիքի անդամների հետ:
Ստուգմամբ պարզվել է, որ Ս. Պ.-ն հունիսի 30-ին ժամը 23:35-ի սահմաններում հեռախոսով սպանության սպառնալիքներ է տվել Կ. Ս.-ին այնուհետև ներկայանալով Ստեփանակերտ քաղաքի Սևունց փողոցի թիվ 16 տան բակ, կրկին սպառնացել է վերջիններիս տան անդամներին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: