ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.08.2020 12:08
Վիճաբանություն՝Մարտակերտի շրջանում
Օգոստոսի 28-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողը պարզել է, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1977թ.ծնված Ա. Մ.-ն նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, իրեն պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով ներկայացել է Նոր Սեյսուլան համայնքի վարչական տարածքի գերեզմանոցի մոտ, որտեղ վիճաբանության մեջ է մտել Մարտակերտի շրջանի բնակչուհի,1986թ.ծնված Ս. Դ.-ի հետ, որի ընթացքում վերջինս գետնից վերցնելով քարե կտոր, նետել և ջարդել է Ա. Մ.-ի ավտոմեքենայի հետևի հայելին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: