ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.07.2020 13:50
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Հուլիսի 3-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ն. Հ.-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Սարոյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում Սարոյան փողոցի թիվ 5 հասցեում տեղակայված «Օնիքսում» ընկերության դիմաց վիճաբանություն է առաջացել` մի կողմից Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1990թ.ծնված Մ. Հ.-ի, իսկ մյուս կողմից 1983թ.ծնված Է. Ծ.-ի միջև, որի ընթացքում Մ. Հ.-ն մեկ անգամ ձեռքով հարվածել է Է. Ծ.-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Մ. Հ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: