ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.09.2019 12:49
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1949թ.ծնված Ա. Զ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն մասին, որ իրենց տանը վիճաբանություն է տեղի ունենում:
Քրեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում նշված հասցեում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ մի կողմից 1988թ.ծնված Մ. Հ.-ի, իսկ մյուս կողմից 1988թ.ծնված Ե. Մ.- ի միջև, որի ընթացքում Մ. Հ.-ն հարվածներ է հասցրել Ե.Մ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: