ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.06.2020 12:49
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Հունիսի 9-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ 2020թ. հունիսի 9-ին ժամը 14:10-ի սահմաններում, մայրաքաղաքի Բաղրամյան փողոցում տեղակայված «MM OIL» ՍՊԸ-ի մոտակայքում վիճաբանություն է առաջացել մի կողմից Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1982թ.ծնված Կ. Հ.-ի և մյուս կողմից 1980թ.ծնված Դ. Հ.-ի ու 2004թ. ծնված Մ. Հ.-ի միջև, որի արդյունքում Կ. Հ.-ն ու Դ. Հ.-ն փոխադարծ հարվածներ են հասցրել միմիյանց, որի ժամանակ էլ Մ. Հայրիյանը փայտե բիտայով հարվածել է Կ. Հ.-ի գլխին:
Նշված փայտյա բիտան առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: