ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2020 15:13
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Հունվարի 21-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1984թ. ծնված Մ. Բ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում մայրաքաղաքի Արզանյան փողոցում վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1989թ. ծնված Ի. Ծ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: