ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.03.2020 10:56
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Մարտի 8-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:15-ին աջ ակնակապճային շրջանի, շրթունքների, աջ ուսահոդի և ձախ արմնկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1949թ. ծնված Վ. Ա.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ մարտի 7-ին ժամը 21:30-ի սահմաններում մայրաքաղաքի Նաբերեժնայա փողոցում տեղակայված «Նվեր» ռեստորանի դիմաց վիճաբանություն է առաջացել Վ. Ա.-ի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1972թ. ծնված Ջ. Ա.-ի միջև, որի ընթացքում Ջ. Առաքելայանը հարվածներ է հասցրել Վ. Ա.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: