ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.06.2020 11:40
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Հունիսի 18-ին մայրաքաղաքի բնակչուհի Բ. Լ.-ն հեռախոսով ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է հայտնել, այն մասին, որ 9-րդ հիմնական դպրոցի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ հունիսի 18-ին ժամը 22:10-ի սահմաններում, թիվ 9 հիմնական դպրոցի դիմաց վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1985թ.ծնված Ն. Ս.-ի և 1994թ. ծնված Ա. Ս.-ի միջև, որի ընթացքում, Ն. Ս.-ն ձեռքով բռնել է Ա. Ս.-ի կոկորդից, իսկ Ա. Ս.-ն քաշել է Ն. Ս.-ի վերնաշապիկից ու հրել նրան:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: