ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.10.2019 09:59
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Հոկտեմբերի 27-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ հիվանդանոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 22:00-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝1992թ.ծնված Վ. Վ.-ի և 1988թ.ծնված Ս. Բ.-ի միջև, որի ընթացքում Ս. Բ.-ն մեկ անգամ գլխով հարվածել է Վ. Վ.-ի քթին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: