ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.09.2020 14:18
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Սեպտեմբերի 20-ին անհայտ անձը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ «Բարդակ Փաբ»-ում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ ժամը 00:30-ի սահմաններում Թևոսյան 2-րդ փակուղու թիվ 1 հասցեում տեղակայված «Բարդակ Փաբ»-ում վիճաբանություն է առաջացել մի կողմից ՀՀ Երևան քաղաքի բնակիչներ՝ 1991թ.ծնված Ս. Թ.-ի, իսկ մյուս կողմից՝ 1990թ.ծնված Գ. Գ.-ի, 1998թ.ծնված Ջ. Գ.-ի,1994թ.ծնված Հ. Պ.-ի, ՀՀ Կոտայքի մարզ բնակիչ, 1994թ.ծնված Ա. Բ.-ի միջև, որի ընթացքում Գ. Գ.-ն, Ջ. Գ.-ն, Հ. Պ.-ն և Ա. Բ.-ն ծեծի են ենթարկել Ս. Թ.-ին, որից հետո վերջինս ժամը 01:25-ին մարմնի տարբեր մասերի քերծվածքներով բուժօգնության է դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նշված անձինք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: