ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.09.2020 12:15
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Սեպտեմբերի 10-ին քաղաքացիներից հեռախոսով հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ թիվ 1 դպրոցի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում թիվ 1 դպրոցի մոտակայքում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝մի կողմից 1999թ.ծնված Ն. Բ.-ի և 1999թ.ծնված Վ. Ա.-ի, իսկ մյուս կողմից Ասկերանի շրջանի բնակիչներ՝2002թ.ծնված Ա. Գ.-ի և2003թ.ծնված Է. Խ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: