ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.06.2020 14:43
Վիճաբանություն՝Հադրութի շրջանում1452
Հունիսի 3-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում, Հադրութի շրջանի գյուղերից մեկում անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ՝ 1939թ.ծնված Գ. Հ.-ի և 1975թ. ծնված Օ. Գ.-ի միջև, որի ընթացքում Գ. Հ.-ն հարվածել և քաշքշելով տնից դուրս է հանել Օ. Գ.-ին:
Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: