Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

05.05.2020 11:47

Վիճաբանություն՝Հադրութի շրջանում

Մայիսի 4-ին Հադրութի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ ժամը 02:35-ին կանչով մեկնած շտապօգնության խումբը բուժօգնություն է ցուցաբերել Հադրութ քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գ. Խ.-ին կրծքավանդակի ձախակողմյա հատվածի ծակած վերք, ձախից 4-րդ կողի բաց կոտրվածք վնասվածքներով:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 00:25-ի սահմաններում Հադրութ քաղաքի Սառնաղբյուր փողոցում վիճաբանություն է առաջացել Գ. Խ.-ի և Հադրութ քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Ա. Ա.-ի միջև, որի ընթացքում վերջինս խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Գ. Խ.-ի կրծքավանդակի ձախակողմյա հատվածին, իսկ Գ. Խ.-ն մի քանի անգամ բռունցքով հարվածներ է հասցրել Ա. Ա.-ի դեմքին:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ա. Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: