ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.09.2020 14:28
Վիճաբանություն՝զբոսայգում
Սեպտեմբերի 19-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 12:00-ին առանց մարմնական վնասվածքների իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2009թ.ծնված Ա. Մ.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ սեպտեմբերի 18-ին ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Ն. Ստեփանյանի անվան զբոսայգում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝մի կողմից 2007թ.ծնված Ա. Մ.-ի, 2007թ.ծնված Ա. Ղ.-ի, իսկ մյուս կողմից Ա. Մ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: