ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.07.2019 09:42
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՇՈՒՐՋ
Ս.թ. հուլիսի 18-ին ժամը 13:40-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 1962թ.ծնված Ա. Չ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում իր աշխատասենյակ են ներկայացել Քաշաթաղի շրջանի բնակիչներ՝ 1952թ.ծնված Հ. Մ-ն,1957թ.ծնված Ա. Ա-ն և1982թ.ծնված Ն. Մ-ն, ովքեր իրենից պահանջել են Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի 19 շենքի 21-րդ բնակարանը սեփականաշնորհել իրենց անվամբ, որի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում վիճաբանություն է առաջացել իր և Հ. Մ-ի միջև, ով ձեռքով 2 անգամ հարվածել է իր ձեռքին։
Ա. Չ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: