ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.09.2020 12:02
Վիճաբանություն՝ Քարվաճառ քաղաքում
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ օգոստոսի 29-ին ժամը 11:40-ի սահմաններում Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Ալագյոլեր» կոչվող տեղամասում առաջացած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 1995թ.ծնված Ն. Շ.-ն և 1987թ.ծնված Վ. Ս.-ն ծեծի են ենթարկել նույն շրջանի բնակիչներ՝ 1974թ.ծնված Ն. Թ.-ին և 2002թ.ծնված Ա. Թ.-ին, որից հետո Վ. Ս.-ն «Գազել» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել է որսորդական հրացանը և պահել Ա. Թ.-ի ուղղությամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: