ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.02.2020 12:15
Վիճաբանություն՝ Շուշիում
Փետրվարի 11-ին Շուշի քաղաքի բնակչուհի, 1964թ. ծնված Ժ. Գ.-ն, հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Ս. Ս.-ն հարվածել է իրեն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ փետրվարի 11-ին ժամը 15:00-ին Շուշի քաղաքի Ն. Դուման փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում Ժ. Գ.-ն և 1990թ. ծնված Ս. Ս.-ի միջև ծագած տարաձայնության պատճառով առաջացած վեճի ժամանակ, վերջինս մեկ անգամ հարվածել է իր դեմքին :
Ժ. Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: