ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.03.2020 12:17
Վիճաբանություն՝ Շուշի քաղաքում
Մարտի 1-ին ժամը 23:25-ին քաղաքացիներից ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն մասին, որ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 23:20-ի սահմաններում, վիճաբանություն է առաջացել Շուշի քաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Ա. Մ.-ի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Վ. Բ.-ի միջև, որի ընթացքում Ա. Մ.-ն մեկ անգամ ձեռքով հարվածել է Վ. Բ.-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշված անձիք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: