ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.07.2020 12:12
Վիճաբանություն՝ Մարտակերտի շրջանում
Հունիսի 30-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Դ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ հունիսի 29-ին ժամը 20:00-ի սահմաններում իրենց տան բակում իր հետ վիճաբանության մեջ է մտել եղբայրը՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Դ.-ն, որի ժամանակ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: