ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.09.2020 14:17
Վիճաբանություն՝ Մարտակերտ քաղաքում
Սեպտեմբերի 9-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ ծառայության ժամանակ նկատել է, որ Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 19:25-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Ա. Հ.-ն նշված փողոցում վիճաբանության մեջ է մտել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Ռ. Գ.-ի հետ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշված անձինք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար: