ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.02.2020 13:33
Վիճաբանություն՝ մայրաքաղաքում
Փետրվարի 28-ին ԱՀ ոստիկանության ՊՊԾ գումարտակի ծառայողները մայրաքաղաքի Դավիթ Բեկ փողոցի թիվ 1 շենքի դիմացից, անսթափ վիճակում գտնվելու և վիճաբանություն ստեղծելու կասկածանքով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1987թ. ծնված Ռ. Տ.-ին և 1989թ. ծնված Վ. Թ.-ին:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 00:05-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցի թիվ 1 շենքի դիմաց վիճաբանություն է առաջացել վերջիններիս միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: