ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.07.2020 17:45
Վիճաբանություն՝ մայրաքաղաքում
Հուլիսի 30-ին մայրաքաղաքի բնակչուհի, 1984թ.ծնված Լ. Մ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ իրենց տանը վիճաբանություն է տեղի ունեցել նախկին ամուսին` 1988թ.ծնված Վ. Խ.-ի հետ, որից հետո վերջինս հեռացել է :
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում Վ. Խ.-ն ներկայանալով Ստեփանակերտ քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող տուն, վիճաբանության մեջ է մտել նախկին կնոջ` Լ. Մ.-ի և նրա մոր` 1965թ.ծնված Մ. Մ.-ի հետ, որի ընթացքում Վ. Խ.-ն հարվածներ է հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: