ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.02.2020 12:08
Վիճաբանություն՝ Հադրութի շրջանում
Փետրվարի 11-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ փետրվարի 1-ին ժամը 18:00-ի սահմաններում Հադրութի շրջանի վարչական տարածքի նախկին «Կուրգան» կոչվող տեղամասում վիճաբանություն է առաջացել Հադրութի շրջանի բնակիչներ՝ 1971թ. ծնված Վ. Մ.-ի և 1990թ. ծնված Ա. Պ.-ի միջև, որի ընթացքում վերջինս իր ձեռքին առկա փայտով հարվածներ է հասցրել Վ. Մ.-ի մեջքին:
Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: