ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.02.2020 11:39
Վիճաբանություն՝ Հադրութի շրջանում
Փետրվարի 6-ին Մեծ Թաղեր գյուղի բուժամբուլատորիայից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 21:50-ին ձախ այտի հեմատոմա վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Հադրութի շրջանի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Ս.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Ս.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում, նույն շրջանի բնակիչ, 1989թ. ծնված Կ. Դ.-ի հետ գյուղում առաջացած վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից մեկ անգամ բռունցքով դեմքին hարվածելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: