ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.01.2020 11:25
Վիճաբանություն՝ Բերձոր քաղաքում
Հունվարի 16-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Բերձորի շրջանային բաժին առ այն, որ Բերձոր քաղաքի «Խաղաղության» հրապարակում վիճաբանություն է տեղի ունենում:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 17:50-ի սահմաններում «Խաղաղության» հրապարակում, վիճաբանություն է առաջացել Բերձոր քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Վ. Մ.-ի և 1963թ. ծնված Ա. Ա.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառել մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: