ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2020 12:56
Վիճաբանություն՝ Ասկերանի շրջանում
Մարտի 12-ին ժամը 20։30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում Ասկերանի շրջանի բնակիչ,1988թ. ծնված Հ. Լ.-ն ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ վիճաբանության մեջ է մտել նույն շրջանի բնակիչ, 1996թ. ծնված Ք. Ս.-ի հետ, որի ընթացքում բարձրաձայն անցենզուր հայհոյանքների արտահայտմամբ, հասարակական կարգը բացահայտ խախտելով, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, քաշքշել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այնուհետև միջամտածների կողմից վիճաբանությունը դադարեցնելուց հետո Հ. Լ.-ն մտել է տուն և պատշգամբով իրեն պատկանող «ՄՌ-153» տիպի մեկփողանի հրացանով մեկ անգամ կրակել դեպի օդ:
Հ. Լ.-ն և Ք. Ս.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին։
Զենքն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: