ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.07.2019 10:39
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ.հուլիսի 6-ին ժամը 06:00-ի սահմաններում Մարտունու շրջանի գյուղերից մեկում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ՝ 1935թ.ծնված Բ. Հ-ի և 1967թ.ծնված Ժ. Բ-ի միջև, որի ընթացքում վերջինս մեկ անգամ հարվածել է Բ. Հ-ին:
Բ.Հ-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է Մարտունու շրջբուժմիավորում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: