ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.05.2019 12:37
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.մայիսի 25-ին ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1962թ.ծնված Վ. Գ-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ Չափար գյուղում տեղակայված իրեն պատկանող առանձնատան մոտ վիճաբանություն է տեղի ունենում:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1980թ.ծնված Ա. Պ-ն, իր ընկերներ՝ 1983թ.ծնված Հ. Պ-ի և 1980թ.ծնված Ա. Հ-ի հետ ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ ներկայացել է Չափար համայնքում գտնվող Վ. Գ-ին պատկանող առանձնատան դարպասների մոտ, փորձել
ներս մտնել բակ, սակայն նշված տարածքը հսկող՝ ՀՀ Երևան քաղաքի բնակիչներ՝ 1987թ.ծնված Ա. Գ.-ն և 1991թ.ծնված Հ. Պ-ն չեն թույլատրել, ինչի արդյունքում վիճաբանություն է առաջացել նշված անձանց միջև:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: