ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.04.2017 12:18
Վիճաբանություն` Քաշաթաղի շրջանի Վազգենաշեն գյուղում
Ապրիլի 20-ին ժամը 21:00-ի սահմաններում վիճաբանություն է առաջացել Քաշաթաղի շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ 1969թ. Ս.Ա-ի և Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչներ` 1987թ. ծնված Մ. Ի-ի, 1989թ. ծնված Ա.Պ-ի, 1990թ. ծնված Հ.Հ-ի ու նույն շրջանի Խանցք գյուղի բնակիչ 1988թ. ծնված Մ. Ի-ի միջև, որի ընթացքում 1987թ. ծնված Մ.Ի-ն և Ս.Ա-ն փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, իսկ վիճաբանությանը միջամտած վերջինիս 31-ամյա կինը փայտով հարվածել է Հ. Հ-ի ոտքին և կոտրել է նրա «ԳԱԶ-2410» ավտոմեքենայի կողապակին: