Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

14.06.2014 12:48

Վիճաբանություն` մարմնական վնասվածքներով

Հունիսի 13-ին  շրջհիվանդանոցից ոստիկանության Մարտունու շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հոնքի սալջարդ վերքով բուժօգնության է դիմել Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան փողոցի N տան բնակիչ, 1984թ. ծնված Ա. Ա-ն:                

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23:00-ի սահմաններում, Վարանդա գյուղի մոտակայքում վիճաբանության ընթացքում Մարտունի քաղաքի Մ. Մելքոնյան փողոցի N տան բնակիչ, 1986թ. ծնված Ա. Պ-ն և Ազատամարտիկների փողոցի N տան բնակիչ, 1993թ. ծնված Մ. Խ-ն ձեռքով հարվածներ են հասցրել Ա. Ա-ին:

***

Հունիսի 12-ին Շահումյանի շրջանի Զուար գյուղի բնակչուհի, 1964թ. ծնված Հ. Կ-ն ոստիկանության շրջբաժին է հայտնել այն մասին, որ համագյուղացի Ա. Հ-ն վիճաբանել է իր որդու հետ:             

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Հավսաթաղ և Զուար գյուղերի միջև տեղակայված «Գերեզմանոց» կոչվող տեղամասում 1979թ. ծնված Ա. Հ-ն վիճաբանության ժամանակ  մեկ անգամ հարվածել է համագյուղացի` 1980թ. ծնված Գ. Կ-ի կրծքավանդակին:

Գ. Կ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

***

Հունիսի 13-ին Մարտակերտ քաղաքի Ն. Դանիելյան փողոցի N տան բնակչուհի, 1983թ. ծնված Դ. Գ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ հունիսի 12-ին, ժամը 19:30-ի սահմաններում,  «Գրիշա Գյուրջյան»  հանրային սննդի օբյեկտում վիճաբանություն է առաջացել իր և Սախարովի փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Մ-ի միջև, որի ընթացքում վերջինս հրել է իրեն:              

Դ. Գ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: